Մոուրինյոն բացատրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի պարտությունը Դորտմունդի «Բորուսիային»(1:4):

«Կարծում եմ, որ նախապատրաստական հանդիպումներին միշտ հաղթում է այն թիմը, որը ավելի շուտ է սկսել պատրաստվել առաջիկա մրցաշրջանին: Այդ խաղերում երբեք չի հաղթում ավելի ուժեղ թիմը:

Տարբերությունը ակնհայտ էր. թիմ, որ անկացրել է 4 հանդիպում և թիմ, որը անցկացրել է մեկ հանդիպում: Թիմ, որը սկսել է նախապատրաստվել մրցաշրջանին մոտավորապես 1 ամիս առաջ և թիմ, որը սկսել է աշխատել ամենաշատը 15 օր:

Որոշ ֆուտբոլիստներ միացել են թիմին 3 կամ 4 օր առաջ: Այսպիսով, ահռելի տարբերություն կա նախապատրաստական փուլերի միջև»,-նշել է պորտուգալացի մասնագետը:

 

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ