Մոուրինյոն այլ ծրագիր ունի, եթե Պոգբայի տրանսֆերը ձախողվի

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել իր ներկայիս ակումբը:

Ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» և պատրաստ է 30 մլն. եվրո վճարել 29-ամյա ֆուտբոլիստի դիմաց:

Ինչպես հայտնում է Mirror.co.uk-ը, Մատյուիդին իր գործակալին ասել է, որ նա կցանկանա փորձել իրեն Ֆրանսիայի սահմաններից դուրս:

Իսկ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստին դիտարկում է որպես «Պլան Բ», եթե Պոգբայի տեղափոխությունը հաջողությամբ չպասկվի:

Ավելացնենք, որ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը հայտնվել է նաև «Չելսիի» և «Յուվենտուսի» դիտակետում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ