Մոուրինյոն ասել է, թե ով կփոխարինի Զլատան Իբրահիմովիչին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադառնալով  Զլատան Իբրահիմովիչի վնասվածքին՝ ընդգծել է, որ շվեդ ֆուտբոլիստի բացակայության ժամանակ թիմին կօգնի «կարմիր սատանաների» ավագ Ուեյն Ռունին:

«Ռունին ուժեղ բնավորություն ունի: Նա ուժեղ տղամարդ է և եթե նույնիսկ նա լավ մարզավիճակում չէ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրելու համար, Ռունին ունի փորձ ու բնավորություն, այդ պատճառով նա ստիպված կլինի խաղալ:

Մեզ անհրաժեշտ են բոլոր ֆուտբոլիստները: Հիմա նույնիսկ մտածում եմ չեղարկել Աքսել Տուանսեդեի մասնակցությունը Մ20 աշխարհի առաջնությանը, հնարավոր է, որ նրա օգնությունն է մեզ անհրաժեշտ լինի»,-ասել է պորտուգալացի մասնագետը:

Զլատան Իբրահիմովիչը ծանր վնասվածք է ստացել «Անդերլեխտի» դեմ խաղի ժամանակ (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ