Մոուրինյոն ասել է, թե ինչու է փոխարինել Խուան Մատային

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է հանդիպման վերջին րոպեին փոխարինել Խուան Մատային, ով դեռ 2-րդ խաղակեսում էր խաղադաշտ դուրս եկել:

«Այո, այդքան էլ գեղեցիկ չստացվեց, բայց Մատան այժմ գոհ է: Ես հնարավորություն էի ունեի 6 փոխարինություն կատարել և որոշեցի օգտվել դրանից: Ցանկանում էի փոխարինել ամենակարճահասակ ֆուտբոլիստին: Մատան հիանալի կատարեց իր աշխատանքը, դա այն էր ինչ ես ցանկանում էի տեսնել: Հասկանում էի, որ վերջին րոպեներին «Լեսթերը» փորձելու է ստանդարտ իրավիճակներից վտանգավոր գրոհներ ստեղծել:

Ես չէի կարող փոխարինել Զլատանին կամ Ֆելաինիին: Մատան բարկացել էր, սակայն այժմ ամեն ինչ նորմալ է»,- ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ