Մոուրինյոն արգելում է

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ուորեն Ջոյսը ցանկացել է Բաստիան Շվայնշտայգերին խաղադաշտ դուրս բերել իր թիմի կազմում: Հիշեցնենք, որ Շվայնշտայգերը Մոուրինյոյի որոշմամբ մարզվում է երիտասարդների հետ:

Mirror-ը գրում է, որ Ժոզե Մոուրինյոն, սակայն, Ջոյսին հասկացրել է, որ չի կարելի 32-ամյա Շվայնշտայգերին երիտասարդների հետ խաղադաշտ դուրս բերել, քանի որ գերմանացին երիտասարդական թիմի հետ է մարզվում միայն մարզավիճակ հավաքելու համար:

Նշենք, որ Շվայնշտայգերը շաբաթական 170 հազար ֆունտ է վաստակում «Յունայթեդում», թեև Մոուրինյոյի գալուց հետո ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ