Մոուրինյոն արգելել է Pokemon Go խաղալ հանդիպումներից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի ֆուտբոլիստներին արգելել է ֆուտբոլային հանդիպումներին մոտակա օրերին Pokemon Go խաղալ:

«Մոուրինյոյին դուր են գալիս գերազանց հարաբերություններն անձնակազմի ու ֆուտբոլիստների հետ: Նրա կարծիքով՝ ֆուտբոլիստները պետք է ավելի շատ հանգստանան, որպեսզի լավ պատրաստվեն խաղերին: Նա դեռևս փնտրում է իր ուղին «Օլդ Թրաֆորդում»՝ գործելով զգույշ:

Մոուրինյոն ֆուտբոլիստներին հրահանգել է չխաղալ Pokemon Go հանդիպմանը նախորդող երկու օրվա ընթացքում, այլ աշխատել տակտիկական խաղի վրա, որի համար ջանացել են պորտուգալացին ու նրա օգնականները»,- Daily Star-ը փոխանցում է ակումբի ներկայացուցչի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ