Մոուրինյոն արդեն որոշել է հրաժարվել 2 ֆուտբոլիստների ծառայություններից

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է հրաժարվել Խուան Մատայի և Դեյլի Բլինդի ծառայություններից:

Հիշեցնենք, որ 2014թ. Մատան հենց Մոուրինյոյի պատճառով լքեց «Չելսին» և տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Ինչ վերաբերվում է Բլինդին, ապա պորտուգալացի մասնագետը կարծում է, որ վերջինս չի համապատասխանում կենտրոնական պաշտպանի դիրքին:

Անգլիական գրանդը պատրաստ է վաճառել 2 ֆուտբոլիստներին, եթե ստանա լավ առաջարկներ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ