Մոուրինյոն անվանել է այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է տեսնում ՄՅՈՒ-ում

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, որը, որոշ աղբյուրների հավաստմամբ, ամռանը կանցնի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ղեկին,  ակումբի ղեկավարությանը արդեն ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց ցանկանում է տեսնել «Կարմիր սատանաների» կազմում:

Մոուրինյոն շատ է ուզում ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Հիգուայինին,   «Յուվենտուսից» Ալվարո Մորատային և «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:

Այս տրանսֆերները «Մանչեսթեր Յունայթեդին» կարժենան բավականին թանկ, քանի որ հեղինակավոր transfermarket պորտալը Խամեսին գնահատում է 80 միլիոն եվրո, Հիգուայինին՝ 55, իսկ  Մորատային՝ 23,5:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ