Մոուրինյոն՝ «Ուոթֆորդի» դեմ խաղի մասին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ուոթֆորդին» 3-1 հաշվով պարտվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է խաղին:

«Հաջողության համար երեք գործոն գիտեմ, որոնցից միայն մեկի վրա կարող եմ ազդեցություն ունենալ: Դա առաջին գործոնն է, որը պայմանավորված է մեր խաղով, գործողություններով:

Երկրորդը մրցավարներն ու նրանց սխալներն են: Ես դրանք չեմ կարող վերահսկել: Երրորդը մարզական բախտի գործոնն է, որը մեզ չբավականացրեց: Մենք ուժեղ էինք, բայց պարտվեցինք:

Լավ ենք սկսել մրցաշրջանը՝ գրանցելով լավ ցուցանիշներ: Կարծում եմ՝ առաջին պարտությունից հետո մի փոքր վատ իրադրությունում ենք. որոշ ֆուտբոլիստներ չեն կարողանում հաղթահարել այն»,- BBC-ն փոխանցում է պորտուգալացու խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ