Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին

«Ֆեյենորդի» դեմ խաղից հետո Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկից և խաղադաշտում անցկացրեց 82 րոպե: 27-ամյա հայ կիսապաշտպանը «Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքով ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Այժմ Մխիթարյանին անհրաժեշտ է նույնպիսի խաղ անցկացնել Պրեմիեր լիգայում: Նա ևս մեկ քայլ կատարելու կարիք ունի:

Մենք լավ ենք հասկանում, թե ինչպիսի ֆուտբոլիստ է Մխիթարյանը, ինչքան լավ է խաղում հարձակվելիս: Նա շատ տաղանդավոր է: Մենք հուսով ենք՝ նա մեզ կտա այն, ինչի կարիքն ունենք»,- ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ