Մոուրինյոն՝ Կոնտեին. «Ստորացուցիչ է. այդպես մի՛ արա»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն թիմերի միջև կայացած խաղից հետո միմյանց ականջին ինչ-որ բան ասացին: Թե ինչ, հետխաղյա ասուլիսի ժամանակ երկու մասնագետներն էլ հրաժարվեցին հրապարակել: Մոուրինյոն, օրինակ, ասել է, որ այդ խոսքերն ուղղված են ոչ թե լրագրողներին, այլ Կոնտեին:

The Mirror-ը, սակայն, գրում է, որ Մոուրինյոյի ու Կոնտեի խոսակցությունը հայտնի է:

«Սա ուղղակի իմ կարծիքն է, բայց ադպես մի՛ արա 4-0 հաշվի ժամանակ(խոսքը գոլը տոնելու մասին է-խմբ.): Եթե 1-0 լիներ, ես կհասկանայի, բայց 4-0-ի ժամանակ ստորացուցիչ է»,- The Mirror-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

«Ես ֆուտբոլիստ եմ եղել, այնպես որ գիտեմ, թե ինչ պահվածք է պետք խաղադաշտում: «Յունայթեդի» երկրպագուներն էին, որ երգում էին այդ հաշվի ժամանակ, իսկ մեր երկրպագուները լուռ էին, երբ թիմը փայլատակում էր: Ես ուզում էի, որ երկրպագուները ծափահարեն ֆուտբոլիստներիս:

Ես հարգալից եմ բոլորի նկատմամբ: Ժոզեի հետ ոչինչ տեղի չի ունեցել, հատկապես, որ իմ հանգստությունը տեսանելի էր: Ես ոչ ոքի չեմ ծաղրել: Բնականաբար, նույն վերաբերմունքն էլ ես եմ պահանջում:

Եթե ուզում ենք էմոցիոնալ չլինել, կարող ենք նստել տանը, իսկ ես աշխատանքս կփոխեմ: Իմ պահվածքը նորմալ էր, և ես Մոուրինյոյին նվաստացնող որևէ քայլ չեմ արել»,- ասել է Կոնտեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ