Մոուրինյոն՝ երկրպագուների կողմից Մխիթարյանի ջերմ ընդունելության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ երկրպագուների կողմից ջերմ ընդունելությանը «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ խաղավարտից մոտ 15 րոպե առաջ և արժանացավ «Օլդ Թրաֆորդում» գտնվող երկրպագուների ջերմ ընդունելությանը:

«Կարծում եմ՝ Մխիթարյանը վերջին 20 րոպեներին ապացուցեց(իր որակները-խմբ.), և երկրպագուներն արձագանքեցին այդ տղայի սուպեր որակներին»,- ասել է Մոուրինյոն:

Հավելենք, որ Մխիթարյանը խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին նման ընդունելության ու աջակցության համար՝ գրելով նաև, որ ամեն ինչ դեռ առջևում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ