Մոուրինյո. «Յունայթեդում» անձեռնմխելի ֆուտբոլիստ չկա»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր և ֆուտբոլիստների փոխհարաբերությունների մասին՝ անդրադարձ կատարելով Ուեյն Ռունիին:

Ավելի վաղ՝ 2005/06 մրցաշրջանում, երբ «Չելսին» դարձավ ԱՊԼ-ի հաղթող, Մոուրինյոն մի քանի ֆուտբոլիստ էր առանձնացրել «ազնվականների» կազմում, որոնց «անձեռնմխելի» էր կոչում:

«Դա 11 տարի առաջ էր: ԱՊԼ-ն հիմա փոխվել է: Ես կարծում եմ, որ մեր թիմում անձեռնմխելի պիտի լինեն ոգին, համոզմունքը, հավատն ու հարգանքը երկրպագուների նկատմամբ: Այս ամենը պետք է լինի անձեռնմխելի, բայց ոչ ֆուտբոլիստները:

Ռունին նորմալ մարզվում է: Նա մեծ նշանակություն ունի թիմի համար, հատկապես բարոյահոգեբանական տեսանկյունից: Մենք նրան տեսնում ենք թե՛ մեկնարկային կազմում, թե՛ պահեստայինների նստարանին: Մի բան, որ կարող եմ հստակ ասել, այն է, որ նա անպայման մեզ հետ կլինի»,- ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ