Մոուրինյո. «Յունայթեդի» նման թիմերը պետք է ղեկավարեն լավագույն մասնագետները»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է իր նշանակմանը:

«Կարծում եմ՝ ավելի լավ է մոռանալ «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին երեք տարիների մասին: Ես կցանկանայի կենտրոնանալ այս հսկա թիմում, որն իմ ձեռքում է հայտնվել: Ես ուզում եմ հաղթել: Կարծում եմ, որ հենց սա են ուզում երկրպագուները լսել ինձնից: Ուզում եմ, որ թիմն ու երկրպագուները դա զգան: Երկրպագուները գիտեն, որ կարող են վստահել ինձ, իսկ ես՝ նրանց:

«Յունայթեդը» գլխավորում եմ կարիերայիս ճիշտ պահին: Այս թիմն այն հզորներից է, որ պետք է գլխավորես, երբ իսկապես պատրաստ ես: Մեծագույն թիմերը պետք է գլխավորեն լավագույն մասնագետները: Կարծում եմ՝ պատրաստ եմ այս պաշտոնին: Երջանիկ ու հպարտ եմ, որ գլխավորում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»: Սա մեծ պատիվ է ինձ համար»,- մանկունյանցիների մամուլի բաժինը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ