Մոուրինյո. «Յունայթեդի ֆուտբոլիստները սկսում են մտածել ֆուտբոլի մասին այնպես, ինչպես ես եմ դա տեսնում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է իր տպավորությունները «Ուիգանի» հետ ընկերական խաղից, որում մանկունիացիները հաղթել էին 2-0 հաշվով:

«Ես շատ ուրախ եմ, իհարկե, արդյունքը չէ գլխավորը, բայց դա միշտ կարևոր է: Ես գոհ եմ այն բանից, որ տեսա այն, ինչ մարզումների ժամանակ փորձարկել էինք, որոշ խաղային սկզբունքներ պաշտպանությունում և հարձակման գծում:

Ամեն ինչ կատարյալ չէր, քանի որ ընդամենը 10 օր էինք մարզվել, հոգնածություն էր կուտակվել, սրություն չկար, բայց դա ժամանակ է պահանջում: Սակայն ես տեսա, որ նրանք սկսում են մտածել ֆուտբոլի մասին այնպես, ինչպես ես եմ դա տեսնում: Դա ինձ ուրախացրեց: Բոլոր ֆուտբոլիստները խաղացին, բոլորն էլ լավ ելույթ ունեցան, իսկ երկրպագուները տպավորիչ էին»,-ասել է Ժոզե Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ