Մոուրինյո. «Եթե կա մեկը, որ գոհ չէ, կարող է տեղափոխվել այլ ակումբ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը կարող են լքել որոշ ֆուտբոլիստներ:

«Ես այնպես եմ անում, որ բոլոր ֆուտբոլիստները լավ զգան: Պատկերացրեք՝ առաջին հանդիպում, ես չեմ ընտրել ինչ որ մեկին, ու նա հիասթափված է… Այդ դեպքում նա կորող է հեռանալ: Եվ եթե նա հեռանա, ապա ի վերջո նրան փոխարինող կլինի:

Ընտրության մեջ լինում են առաջնային ու երկրորդային: Մեր թիմը շատ լավն է: Մենք ձեռք ենք բերել այն ֆուտբոլիստներին, որոնց ուզում ենք տեսնել մեր ակումբում»,- Manchester Evening News-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

Կայքը նշում է, որ այս խոսքերով, ամենայն հավանականությամբ, Մոուրինյոն ակնարկել է Խուան Մատայի հնարավոր հեռացումը: Վերջինի՝ թիմում մնալ-չմնալը խնդրահարույց է այն բանից հետո, երբ անգլիական ակումբը ձեռք բերեց Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները:

Մխիթարյանն ընդդեմ Մատայի

3

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ