Մոուրինյո. «Եթե ես և Գվարդիոլան մտածենք միմյանց մասին, ԱՊԼ-ն ուրիշ թիմ կհաղթի»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում ուշադրությունը կենտրոնացնել միայն Պեպ Գվարդիոլայի ու «Մանչեսթեր Սիթիի» ուղղությամբ:

«Երկու տարի միայն ես և Գվարդիոլան ենք Իսպանիայի Պրիմերայում պայքար մղել չեմպիոնության համար, քանի որ Իսպանիայում միայն մեր թիմերը կարող էին տիտղոսը նվաճել:

Եթե ես սկսեմ մտածել միայն Գվարդիոլայի, իսկ նա՝ իմ մասին, ապա Անգլիայի Պրեմիեր լիգայում կհաղթի երրորդ թիմ»,- The Telegraph-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն ու Գվարդիոլան համապատասխանաբար գլխավորում էին «Ռեալն» ու «Բարսելոնան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ