Մոուրինյո. «Եթե երկրորդ գոլի դրվագը լիներ անցյալ տարի, Վալենսիան ետ փոխանցում կկատարեր»

Անգլիայի Սուպերգավաթը հաղթելուց հետո Ժոզե Մոուրինյոն փոփոխություններ է նկատել թիմի՝ այս և անցյալ մրցաշրջանում ցուցադրած խաղի միջև:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր հոլանդացի Լուի վան Գալը: Վերջինի գլխավորությամբ մանչեսթերյան ակումբը բավականին քիչ էր գրավում մրցակցի դարպասը:

«Փոփոխություններ նկատելի են, սակայն ժամանակ է պահանջվում: Համեմատության համար նշեմ, որ եթե երկրորդ գոլի դրվագը տեղի ունենար անցյալ տարի, ապա Վալենսիան պաշտպանին շրջանցելու ու օդային փոխանցում կատարելու փոխարեն գնդակը ետ կուղարկեր:

Մենք փոխում ենք խաղաոճը, և դա թիմի խաղում արտացոլվում է: Այս պահին մենք սուպերթիմ չենք, սակայն թիմ ենք սուպերցանկությամբ»,- Manchester Evening News-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

Մոուրինյոյի նշած դրվագը՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ