Մոուրինյո. «Ես «Յունայթեդում» 4 ամիս եմ, իսկ Վենգերը «Արսենալում» 14 տարի է չի կարողանում չեմպիոնական թիմ ստեղծել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 12-րդ տուրի «Արսենալի» հետ ոչ-ոքիից հետո քննադատել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:

«Արսենալի» մարզիչը 14 տարի է չի կարողանում հաղթել ԱՊԼ-ի տիտղոսը: Ես ՝ 18 ամիս, իսկ ահա նա 14 տարի է չի կարողանում չեմպիոնական թիմ ստեղծել:

Ես այստեղ 4 ամիս է ինչ աշխատում եմ, բայց չգիտես ինչու բոլորը միայն ինձ են հարցնում, ոչ թե ուրիշներին: Դա երևի նրանից է, որ ես միշտ երբ գլխավորել եմ ինչ-որ ակումբ միանգամից մի տիտղոս նվաճել եմ» ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» հանդիպումը ավարտվել էր 1-1 հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ