Մոուրինյո. «Որոշ ֆուտբոլիստներ չտվեցին թիմին այն, ինչ ակնկալում էինք նրանցից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1-2):

«Հանդիպման 2 խաղակեսն էլ բավականին տարբեր ստացվեցին: Առաջին կեսում գործում էինք ավելի ցածր մակարդակի վրա: Անհրաժեշտ էր լիովին պատրաստ լինել խաղին՝ արագ որոշումներ կայացնելու տեսանկյունից:

Մեր մի քանի ֆուտբոլիստներ չէին համապատասխանում անհրաժեշտ մակարդակին: Մենք հեշտությամբ էինք կորցնում գնդակը և արդյունքում, վճարեցինք մեր սխալների համար:

2-րդ կեսը լիովին այլ ստացվեց: Իսկ մրցավար Մարկ Կլատենբուրգը 2 սխալ թույլ տվեց՝չ նշանակելով 11 մետրանոց հարված: Բրավոյի հետ դրվագում 11 մետրանոց պետք է նշանակվեր, իսկ նա պետք է ստանար կարմիր քարտ:

Սակայն ես շատ դժգոհ եմ առաջին խաղակեսից: Որոշ ֆուտբոլիստներ չտվեցին թիմին այն, ինչ ակնկալում էինք նրանցից, հնարավոր է, որ նրանք 3-ն են կամ՝ 5-ը:

Բնական է, որ նրանք պետք է բոլորից շատ անհանգստանան, պետք է վերլուծեն իրենց խաղը և հասկանան, որ նրանք դուրս էին խաղային տեմպից»,-ասել է պորտուգալացի մարզիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ