Մոուրինյո. «Վնասվածքները լավ շանս են նրանց համար, ովքեր բան ունեն ապացուցելու»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Արսենալի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի կադրային խնդիրների մասին:

«Մենք վնասվածքներ ունենք թիմում, բայց ես չեմ ցանկանում լաց լինել այդ առիթով: Սա հնարավորության պատուհան է այն ֆուտբոլիստների համար, որոնք խաղաժամանակ չեն ստանում և նրանք պատրաստ են խաղալու»,-ասել է պորտուգալացին:

Հիշեցնենք՝ խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնի Զլատան Իբրահիմովիչը: Ուեյն Ռունին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հանդիպմանը ծնկի վնասվածքի պատճառով: Էրիկ Բային, Դեյլի Բլինդը, Քրիս Սմոլինգը չեն կարողանա օգնել թիմին վնասվածքների պատճառով: Մաուրան Ֆելանիի և Անտոնիո Վալենիսայի մասնակցությունը խաղին հարցականի տակ է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ