Մոուրինյո. «Վենգերին բոլորն են հարգում, իսկ ինձ՝ ոչ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Արսենալի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին:

«Վաղվա հանդիպմանը պայքարելու են Պրեմիեր լիգայի ամենաարդյունավետ մարզիչների թիմերը, քանի որ Ալեքս Ֆերգյուսոնն արդեն այստեղ չէ: Ես և Վենգերն ԱՊԼ-ի վեց կամ յոթ տիտղոս ունենք: Ես երեք տիտղոս ունեմ, Վենգերը՝ 3 կամ 4. կոնկրետ չեմ հիշում:

Կարծում եմ՝ սրա համար մենք հարգանքի ենք արժանի: Վենգերին բոլորն են հարգում, իսկ ինձ՝ ոչ, քանի որ ես իմ վերջին տիտղոսը նվաճել եմ 18 ամիս առաջ, ոչ թե 18 տարի առաջ»,- The Guardian-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ