Մոուրինյո. «Թիմը լավ խաղաց»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն BBC Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է «Չելսիից» կրած պարտությունը(4-0):

«Թիմը լավ խաղաց, եթե հաշվի առնենք, որ պաշտպանությունում գործած սխալները չկան: Տիբո Կուրտուան ավելի լավ աշխատեց, քան Դե Խեան, «Չելսիի» պաշտպանությունն ավելի լավ գործեց, քան մեր պաշտպանությունը: «Չելսին» շատ վտանգավոր է հակագրոհելիս, ու մենք գիտեինք այդ մասին: Ես ասացի, որ եթե հաշիվը դարձնենք 2-1, ապա խաղը կփոխվի, սակայն նրանք խփեցին 3-րդը, 4-րդը:

Երբ սխալներն անհատական են, դժվար է մարզչի ու մյուս ֆուտբոլիստների համար: Նրանք լավ են հասկանում թույլ տրված սխալները:

Ֆուտբոլային խաղերը սկսվում են 0-0 հաշվով, սակայն այս հանդիպումը սկսվեց 1-0 հաշվով: Սա նման էր նրան, որ «Չելսիին» հնարավորություն տայինք խաղալ այնպես, ինչպես ցանկանում էր: Ամեն ինչ անցավ նրանց ցանկությամբ:

Ես կենտրոնացած էի խաղի վրա, հանգիստ էի, բայց մի փոքր ադրենալին կար… Մյուս հզոր խաղերից չտարբերեցի այս խաղը»,- ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ