Մոուրինյո. «Սեփական ֆուտբոլիստներին քննադատելը ուսուցման գործընթաց է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր կողմից պարբերաբար հնչող քննադատությունները իր ֆուտբոլիստների հասցեին:

«Դա ուսուցման գործընթաց է: Դուք սխալներ եք գործում և պետք է սովորեք այդ սխալների վրա: Դուք պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում թիմի համար:  Այն թիմի համար, որը մեկ շաբաթ խաղային ծրագիր է կազմել: Մենք մարտավարություն ենք մշակում, պաշտպանությունում աշխատում ենք, ծրագիր ենք մշակում հարձակվողների համար, և հետո մի ֆուտբոլիստ սխալ է գործում, ու ողջ թիմը պատժվում է նրա պատճառով:

Այսպիսով, քննադատությունները իմ ֆուտբոլիստների հասցեին դա զարգացման գործընթաց է և դա օգնում է մարզիկներին դիմանալ քննադատների ճնշմանը: Սովորաբար ֆուտբոլիստները չեն սպասում, որ մամուլը կարող է նրանց մուրով պատել խաղային տեմպի անկման համար»,-շեշտել է պորտուգալացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ