Մոուրինյո. «Ռունին չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ժխտել է շշուկները, որոնք պնդում էին, որ թիմի լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին հեռանալու է թիմից մոտ ապագայում:

«Չգիտեմ՝ մինչև որ տարիքը նա կկարողանա խաղալ, նա հիմա 31 է, այսպիսով դեռևս կարողանում է: Գիտեմ, որ Ռունին թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: Բայց չեմ կարող գուշակել, թե ինչպիսին կլինի  32, 33, 34 կամ 35 տարեկանում:

Բայց մի բան կարող եմ հաստատ ասել,  որ նա հրաշալի ֆուտբոլիստ է և չի հեռանալու «ՄՅՈՒ»-ից: Ռունին իմ ավագն է, մեր թիմի ավագը: Մեր միջև որևէ կարգի խնդիրներ չկան: Բայց լրագրողներին պետք է պատմություններ հորինել, որպեսզի կարողանան վաճառել իրենց թերթերը: Ռունին կարևոր ֆուտբոլիստ է «ՄՅՈՒ»-ի համար և նա ոչ մի ակումբ չի պատրաստվում տեղափոխվել: Մենք սիրում ենք նրան, նա էլ՝ մեզ:

Այո՛, վերջին ժամանակներս դժգոհ է, քանի որ խաղը սկսում է պահեստայինների նստարանից: Դուք կարող եք գրել Ռունիի մասին, ինչ ուզեք, բայց դա չի համապատասխանի իրականությանը»,-ընդգծել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ