Մոուրինյո. «Պոգբայի խաղում մի փոքր անկում կա, սակայն ես վստահում եմ նրան»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հասցեին հնչող քննադատությունները:

Պորտուգալացի մասնագետը ցանկանում է, որ ֆրանսիացին մոռանա իր տրանսֆերային արժեքի մասին:

«Ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը միշտ գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում, բայց ես ուզում եմ, որ Պոգբան մոռանա իր արժեքի մասին: Նա Եվրոպայի առաջնության եզրափակիչ է հասել Ֆրանսիայի հավաքականի հետ, հետո նա արձակարուդ գնաց և բաց թողեց նախամրցաշրջանային հավաքը: Բնական է, որ Պոգբայի խաղում հիմա մի փոքր անկում է նկատվում: Ես լիովին նրան վստահում եմ, քանի որ գիտեմ, որ նա հիանալի տղա է: Նա շուտով ձեռք կբերի անհրաժեշտ մարզավիճակ»,-BBC Sport-ն է մեջբերում Մոուրինյոյի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ