Մոուրինյո. «Պոգբան կտա մեզ այն, ինչ կարողանում են անել Սքոուլզը, Լեմպարդը և Ջերարդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, թե ինչու է ակումբը որոշել գնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:

«Մենք շատ «10» համարներ ունենք, սակայն չունենք այնպիսի ֆուտբոլիստի, որին ես կհամարեմ «երկրորդ կիսապաշտպան», ով բավականին ուժեղ է, կրեատիվ և կարողանում է գոլ խփել:

Ջերարդը, Սքոուլզը և Լեմպարդը տիպիկ «երկրորդ կիսապաշտպաններ» են, ովքեր երբեմն ավելի շատ գոլ են խփում, քան «10» համարները, բայց պաշտպանվում են որպես 6 համար: Այդպիսի ֆուտբոլիստների այժմ քիչ կհանդիպես», – ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Պոգբան այսօր պաշտոնապես կարող է դառնալ ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ