Մոուրինյո. «Պոգբան կարող է դառնալ ֆենոմենալ կենտրոնական պաշտպան»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է իր ակնկալիքներով թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայից:

«Պոգբան կարող է  խաղալ ամենատարբեր դիրքերում: Կարծում եմ խնդիրը այն է, որ ֆուտբոլիստները պարզապես սովոր են ֆուտբոլի այլ ոճին և նրանց ժամանակ է անհրաժեշտ անգլիական ֆուտբոլը հասկանալու համար:  Դա հատկապես վերաբերում է կիսապաշտպաններին:

Պոլին հեշտ չէ հարմարվել ստեղծված հանգամանքներին, բայց նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Նա մեծ ներուժ ունի: Նա դեռևս երիտասարդ է և աճելու տեղ ունի, հենց այդ ամենի հետ են կապված ակումբի մեծ անկնկալիքները և ներդրումները: Մենք սուպեր ֆուտբոլիստ ենք ձեռք բերել 7-8 տարով:

Միամիտ էր կարծել, որ Պոլը իր գալուստի առաջին իսկ օրվանից կտպավորի բոլորին իր խաղով: Բայց մենք հավատում ենք նրան և հանգիստ ենք ընդունում քննադատությունը:

Պոգբան կարող է դառնալ ֆենոմենալ կենտրոնական պաշտպան: Նայեք նրա փոխանցումներին, օդում նրա խաղին, հրաշալի ճկունությանը: Նրա ունակությունը ֆուտբոլիստների գրոհների փչացնելու և իրենը սկսելու դարձնում է նրան ներուժով»,-Sky Sports-ն է մեջբերում պորտուգալացու խոսքերը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ