Մոուրինյո. «Պոգբան չի խփում այնքան, որքան Ռոնալդուն և Մեսին, բայց, հնարավոր է, որ նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի նորեկ Պոլ Պոգբայի մասին:

«Կարո՞ղ է Պոգբան խփել այնքան գոլ, որքան Ռոնալդուն և Մեսին: Ոչ, նա անգամ նրանց կեսից ավելին չի կարող: Կարծում եմ, որ նա չի կարողանա մեկ մրցաշրջանի ընթացքում 20 գոլ խփել: Նա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է և հնարավոր է, որ լավագույնը:

Չեմ անհանգստանում, թե ինչ կկարողանա նա տալ թիմին և կարծում եմ, որ նա էլ այդ մասին չի մտածում: Միայն տեսնում եմ, որ նա շատ հանգիստ է և իրեն լավ է զգում աստղային ֆուտբոլսիտի դերում: Մարզումների ժամանակ նա չի փորձում ցույց տալ, որ նա է լավագույնը: Նա կուժեղացնի մեր թիմը և կօգնի նոր տիտղոսներ նվաճել»,- ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ