Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված հանդիպումը «Սաութհեմփթոնի» դեմ, որը կայանալու է մայիսի 17-ին: Պատճառը ֆրանսիացու հոր թաղման արարողությունն է:

Այս մասին հաղորդել է մանկունյական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ֆասու Անտուան Պոգբան կյանքից հեռացել է 79 տարեկան հասակում:

«Չեմ կարծում, թե Պոգբան հասանելի կլինի այդ խաղի համար: Նրա հոր թաղման արարողությունը կայանալու է Ֆրանսիայում չորեքշաբթի օրը: Չեմ կարծում՝ Պոլն ի վիճակի կլինի խաղալու: Մենք պետք է նրան հնարավորություն տանք վերադառնալու, երբ նա կլինի ամբողջապես պատրաստ»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Պոգբան նույն պատճառով բաց էր թողել նաև Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Տոտենհեմի» հետ կիրակնօրյա հանդիպումը (1-2):

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ