Մոուրինյո. «Մխիթարյանի գործակալը զանգահարեց ինձ ու ասաց, որ Հենրիխն ինձ հետ ավելի լավը կդառնա»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին՝ նշելով, որ շատ ֆուտբոլիստներ պետք է օրինակ վերցնեն նրանից:

«Շատերը պետք է հետևեն Մխիթարյանի օրինակին: Ես գիտեի, որ Հենրիխը թոփ-մակարդակի տաղանդ է, բայց նրան խաղադաշտ դուրս չէի բերում: Նա այժմ խաղում է նույնիսկ ձախ պաշտպանի դիրքում, երբ թիմը հաղթում է, և մեզ հարկավոր է պաշտպանվել: Կատարելագործվելու գործընթացը տևում է ամեն օր: Նրա գործակալը զանգահարեց ու ասաց ինձ. «Մխիթարյանը քեզ հետ ավելի լավը կդառնա, շարունակի՛ր»»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 պաշտոնական հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ:

Գոլային «մեքենան». Հենրիխ Մխիթարյանի բոլոր 16 գոլերը՝ 2016 թվականին (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ