Մոուրինյո. «Մխիթարյանը հիասքանչ էր»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել  է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղին «Ուիգանի» դեմ ընկերական հանդիպմանը:

«Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա լավագույն տարիքում է ֆուտբոլիստի համար: Պարզապես հիանալի է, թե ինչպես է նա վարվում գնդակի հետ: Նա հիասքանչ էր:

Խաղադաշտում նա շատ արագ է մտածում: Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում, այդ թվում՝ հարձակվողի հետևում:

Նրա խաղը դեռ սրություն չունի, բայց նրա ելույթը բավականին դրական եմ գնահատում»,-շեշտել է պորտուգալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ