Մոուրինյո. «Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, նա իմ ծրագրերի մեջ է մտնում»

«Մանչեսթեր Յունայթեդ»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Բերնլիի» դեմ խաղից առաջ խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը վնասվածք չունի: Նա մարզվում է 100%-ով, կարծում եմ, որ նրա համար փոփոխությունների ժամանակն է եկել: Անգլերենում խառնում են ապաքինվել  վնասվածքից և պատրաստ լինել խաղին արտահայտությունները, որոշ դեպքերում վնասվածք չունեցող ֆուտբոլիստը պատրաստ չի լինում հանդիպմանը:

Որոշ ֆուտբոլիստներ հեշտ են հարմարվում, բայց որոշներին էլ ժամանակ է անհրաժեշտ խաղային տեմպի մեջ մտնելու համար: Մխիթարյանին ժամանակ է անհրաժեշտ՝ դառնալու այն բարձրակարգ ֆուտբոլիստը, որին մենք գիտենք:

Վաղ թե ուշ, նա խաղալու է: Մենք հավատում ենք նրան: Նա հիանալի ֆուտբոլիստ է և իմ ծրագրերի մեջ է մտնում: Նա հաջողության կհասնի «Մանչեսթեր Յունայթեդում»:

Օրինակ՝ Վիլիանը խնդիրներ ուներ խաղաժամանակ ստանալու հետ, սակայն որոշակի գործընթացի միջով անցելուց հետո, նա սկսեց բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Այնուհետև մենք հաղթեցինք առաջնությունը, նա այդ տարիներին ֆենոմենալ է և մինչ օրս այդպիսին է:

Նույնը կարող եմ ասել դի Մարիայի մասին, նա շատ բան պետք է սովորեր, երբ Պորտուգալիայից եկավ Մադրիդ: Երբեմն լինում են այսպիսի դեպքեր:

Միկիի դեպքում ամեն ինչ ընդհատվեց վնասվածքի պատճառով, որը չնպաստեց նրա էվոլուցիային: Վնասվածք ունենալը նշանակում է, որ քեզ ավելի շատ ժամանակ է պետք լիովին  վերականգնվելու համար»,-ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 10-ից ի վեր և չնայած մարզվում է թիմի հետ ողջ ծրագրով, սակայն չի հայտնվում հայտացուցակում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ