Մոուրինյո. «Մեր լավագույն խաղն էր այս մրցաշրջանում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սթոք Սիթիի» դեմ խաղից հետո անդրադարձել է հանդիպմանը:

«Մեր լավագույն խաղն էր այս մրցաշրջանում: Մենք պետք է մինչև ընդմիջում 3-4 գոլ խփեինք, իսկ խաղը պետք է ավարտվեր 6-0 հաշվով, սակայն ավարտվեց 1-1, քանի որ սա ֆուտբոլ է:

Մենք այսօր ավելի լավ խաղացինք, քան «Լեսթերի» դեմ: Հիասքանչ հանդիպում էր. վեց, յոթ, ութ 100-տոկոսանոց գոլային պահ ունեինք: Այս թիմն ուզում է շատ գոլեր խփել:

Խաղի առաջին րոպեից մրցակցի դարպասապահը հիանալի սեյվեր էր անում: Դուք կարող եք ասել այն, ինչ ուզում եք, բայց սա իմ կարծիքն է:

Լավ հանդիպում էր վատ արդյունքով: «Սթոքի» ֆուտբոլիստները պայքարում էին, ինչպես միշտ: Նրանք եկել էին ոչ-ոքիի համար, և ստացվեց: Հաջողությունը ֆուտբոլի բաղադրիչներից է»,- BBC-ն փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ