Մոուրինյո. «Մենք գնել ենք Միկիին, քանի որ գիտենք՝ ինչ որակի ֆուտբոլիստի է նա»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի նորեկների մասին և ընդգծել, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը համալրելու է ևս մեկ կիսապաշտպան:

«Անկեղծ ասած չեմ սիրում, երբ մարզիչները խոսում են իմ թիմի մասին, այդ պատճառով կխոսեմ իմ թիմի մասին: Մենք գնել ենք հիանալի ֆուտբոլիստների:

Երիտասարդ պաշտպան, որին ժամանակ է պետք թոփ մակարդակի ֆուտբոլիստ լինելու համար, նա մեծ ներուժ ունի (Էրիկ Բայի-խմբ): Մենք գնել ենք Միկկին, քանի որ գիտենք, թե ինչ որակների տիրապետող ֆուտբոլիստ է: (Հենրիխ Մխիթարյան-խմբ):

Եվ վերջապես, սուպեր հարձակվող ենք ձեռք բերել  և մենք մտադիր ենք գնել մի շատ լավ կիսապաշտպանի»,-շեշտել է պորտուգալացի մասնագետը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ