Մոուրինյո. «Մենք 4 տրանսֆերային նպատակ ունեինք, 3-ին արդեն ձեռք ենք բերել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Կարմիր սատանաների» տրանսֆերային նպատակների մասին:

«Մենք 4 առաջնահերթ նպատակ ունեինք, իսկ դրանք իրականացնելու դեպքում որոշակի հավասարակշռություն կտայինք կազմին և կհասնեինք այն արդյունքին, որը ես եմ ցանկանում:

Մարզիչ եմ, որը սիրում է պրոֆեսիոնալներին, այլ ոչ թե բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստների, քանի որ խաղացողների զբաղեցրած դիրքերի վերաբերյալ ունեմ միանշանակ դիրքորոշում:

Բազմաֆուկցիոնալ ֆուտբոլիստները մեր թիմում 2-նն են կամ 3-ը, որովհետև երբ դու դժվար իրադրության մեջ ես, այդպիսի ֆուտբոլիստների կարիք ես ունենում: Սակայն հիմնականում իմ նպատակը թիմում տեսնելն է՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների:

Տրանսֆերային 4 թիրախ ունեինք, դրանցից ձեռք ենք բերել 3-ին: Տքնաջան կաշխատենք մինչև մեր կազմում կլինի այդ 4-րդը: Երբ 4-րդ տրանսֆերը ձեռք բերենք, ես կկարողանամ ազատ շունչ քաշել»,-ասել է պորտուգալացի մարզիչը:

Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել Հենրիխ Մխիթարյանին, Զլատան Իբրահիմովիչին և  Էրիկ Բայիին և հետաքրքրված է Պոլ Պոգբայի ծառայություններով:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ