Մոուրինյո. «Մարիսա՞լը, երբ դու չես օգտագործում քո հնարավորությունը, գալիս է ինչ-որ մեկը և դա անում քո փոխարեն»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Անտոնի Մարսիալի մասին և ընդգծել, որ կիսապաշտպանության դիրքում իր թիմի ֆուտբոլիստների միջև մրցակցության պայմաններում ֆրասնիացին չի օգտագործել իրեն ընձեռնված հնարավորությունները:

«Անցած մրցաշրջանում թիմի խաղային ոճը ավելի էր համապատասխանում Մարսիալին: Հնարավոր է, որ նա իրեն ավելի հարմարավետ էր զգում այդ մարտավարությամբ խաղալիս: Երևի նրան որոշակի ժամանակ է անհրաժեշտ:

Սակայն «Մանչեսթեր Յունայթեդում» այդ դիրքում կան շատ այլընտրանքներ. Մխիթարյան, Լինգարդ, Դեպայ, Մատա, Ռեշֆորդ և Մարսիալ:

Երբ դու չես օգտագործում 1, 2,3 հնարավորությունները, որպեսզի մի պատառիկ պոկես, ապա գալիս է մեկը, ով օգտագործում է իր պահը:

Նրանք ընկերներ են և խաղընկերներ, նրանք ամեն օր միասին աշխատում են, բայց մրցակցության մեջ էլ են, որպեսզի ավելի շատ շանսեր ստանան խաղալու»,-ասել է պորտուգալացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ