Մոուրինյո. «Մարդիկ ասում են՝ մենք կենտրոնացել ենք Եվրոպայի լիգայի վրա, բայց դա այդպես չէ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո (1-2) կիսվել է տպավորություններով:

«0-2 հաշվի ժամանակ մենք սկսեցինք ավելի հավասարակշռված գործել: Ես գոհ եմ ֆուտբոլիստների անհատական գործողություններից, բայց մենք բաց թողեցինք երկու անտեղի գոլեր:

Մարդիկ ասում են՝ «Յունայթեդը» կենտրոնացել է Եվրոպայի լիգայի վրա, բայց դա այդպես չէ: Պարզապես մենք չենք կարող հավասար ուժերով խաղալ երկու մրցաշարերում, երբ կարող եմ ռոտացիայի ենթարկել ընդամենը 15 ֆուտբոլիստների: Մենք չափազանց շատ թվով ֆուտբոլիստներ ունենք, ովքեր վնասվածքներ ունեն, դրա համար էլ Պրեմիեր լիգայի վերջին խաղերում կազմի փորձարկումներ ենք կատարում:

Հաջորդ մրցաշրջա՞նը. ես ցանկանում եմ մտածել ոչ թե հաջորդ մրցաշրջանի, այլ՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի մասին»,- ասել է Մոուրինյոն:

«ՄՅՈՒ»-ի մի քանի ֆուտբոլիստների ֆինանսական տույժ է սպասվում, եթե թիմը չհայտնվի ՉԼ-ում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ