Մոուրինյո. «Ինձ համար շատ դժվար էր այս մրցաշրջանում, բայց եթե մենք հաղթենք ԵԼ-ն, հիանալի կլինի»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  Եվրոպա լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո խոսել է «Սելտայի» դեմ պատասխան խաղի մասին և ընդգծել, որ ընթացիկ մրցաշրջանում ինքը և ֆուտբոլիստները շատ դժվարությունների միջով են անցել և արժանի են գլխավերևում պահել ԵԼ-ի գավաթը :

«Ինչպես միշտ, մենք շատ գոլային պահեր չիրացրեցինք, և արդյունքում, «Սելտայի» ֆուտբոլիստները մեզ համար բավական բարդ 2-րդ խաղակես կազմակերպեցին: Նրանք իսկական հերոսներ էին, որոնք արժանի չէին պարտության»:

Պորտուգալացի մասնագետը խոսել է նաև եզրափակչում «Այաքսի» դեմ դիմակայության մասին: Մոուրինյոյի գլխավորած թիմերը 6 հանդիպում են անցկացրել հոլանդական ակումբի դեմ և բոլորում հաղթանակ գրանցել:

«Իմ նվաճումը ոչինչ չարժե: Եզրափակիչը՝ եզրափակիչ է: Շատ դժվար է լինելու, քանի որ թիմը երիտասարդ շատ ֆուտբոլիստներ ունի: Նրանք 12 օր են ունենալու խաղին պատրաստվելու համար, իսկ մեզ 3 հանդիպում է սպասվում ԱՊԼ-ում:

Իսկապես շատ երջանիկ եմ, երջանիկ ինչպես երբևէ , ավելի ուրախ կլինեմ, եթե հաղթենք Եվրոպա լիգան: Իսկապես շատ բարդ մրցաշրջան էր ինձ համար, շատ դժվար էր, այսպիսով, եթե հաջողվի հաղթել ԵԼ-ն, հրաշալի կլինի»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ