Մոուրինյո. «Հույս ունեմ, որ Մեսին երբեք չի հեռանա «Բարսելոնայից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր տեղափոխության մասին «ՄՅՈՒ»:

Հիշեցնենք՝ շշուկներ էին պտտվում, որ «Կարմիր սատանաները» 100 մլն եվրո էին առաջարկել Լիոնել Մեսիին, որպեսզի վերջինս չերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ:

«Մեսի՞ն: Ամեն  մրցաշրջանում նույն պատմությունն է, ամեն մրցաշրջանում ասում են, որ նա հեռանալու է և հետո նա շարունակում է մնալ «Բարսելոնայում»:

Հույս ունեմ, որ նա երբեք չի հեռանա, Մեսի պատկանում է «Բարսելոնային» և «Բարսելոնան» պատկանում է Մեսիին:

Իսկ ինչ վերաբերում է «ՄՅՈՒ» նրա հնարավոր տեղափոխությանը, ապա համոզված եմ, որ նա չի գա այստեղ»,-ասել է պորտուգալացի մասնագետը ասուլիսի ժամանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ