Մոուրինյո. «Հենրիխի խաղաոճը համապատասխանում է Պրեմիեր լիգային»

«Մանչեսթեր Յունայթեդի» քիչ առաջ հայտնեց, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսուհետ կպաշտպանի «Կարմիր սատանաների» գույները: Այս հայտարարությունից հետո մաչեսթրյան ակումբի գլխավոր մարզիչ կարծիք է հայտնել Մխիթարյանի խաղի մասին:

«Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որը առանցքային դեր է խաղացել իր ակումբի և ազգային հավաքականի համար: Նա թիմային ֆուտբոլիստ է՝ բարձր որակներով, խաղադաշտը տեսնելու ունակությամբ, ինչպես նաև գոլ հեղինակելու հոտառությամբ: Ես շատ ուրախ եմ, որ նա ընտրել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Հավատացած եմ, որ նա կազդի թիմի խաղի վրա, քանի որ Հենրիխի խաղաոճը համապատասխանում է Պրեմիեր լիգային: Մենք անհամբեր սպասում ենք նրա հետ համատեղ աշխատանքին»,-ասել է պորտուգալացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ