Մոուրինյո. «Հենրիխը և Զլատանը փորձառու են»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի նորեկների մասին և պատմել, թե ինչպես են վերջիններս հարմարվում թիմին:

«Զլատանի մեջ դու կարող ես տեսնել նրա եսասիրությունը, նրա արժանապատվության զգացումը, բայց այդ ամենը դրական է դրսևորվում:

Զլատանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և մարզմանը արդեն նկատելի էր, թե ինչպես էին բոլոր ֆուտբոլիստները նայում նրան, ցանկանում շփվել նրա հետ:

Նա հրաշալի ֆուտբոլիստ է: Գոլեր հեղինակելուց զատ, նա կարող է խաղալ ցանկացած դիրքում:

Զլատանը և Հենրիխի հիանալի են տիրապետում անգլերենին և շատ այլ լեզուներին: Նրանք հիանալի և փորձառու տղաներ են:

Էրիկը լավ անգլերեն լավ չի խոսում: Բայց նա խոսում է ֆրանսերեն և իսպաներեն ու կարողանում է հեշտությամբ շփվել այն ֆուտբոլիստների հետ, որոնք տիրապետում են այդ լեզուներին»,-MUTV-ին ասել է պորտուգալացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ