Մոուրինյո.«Դժվար կլինի փոխել այն մենթալիտետը, որ ՄՅՈՒ-ին հաղորդել է Լուի վան Գալը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իրեն բավականին դժվար կլինի փոխել այն խաղային ձեռագիրը, որը թիմին հաղորդել է նախկին մարզիչ Լուի վան Գալը:

«Իմ թիմերը միշտ տարբերվում են միստեր վան Գալի թիմերից: Ընդգծեմ` ես չեմ ասում, որ իմ թիմերը կամ իմ գաղափարներն ավելի լավն են: Բնավ: Ուղղակի ուրիշ են:

Միշտ դժվար է փոխել դինամիկան: Ինձ ավելի հեշտ կլիներ, եթե 20 նոր ֆուտբոլիստ ունենայի, և ամեն ինչ սկսեի 0-ից: Երկու տարվա ընթացքում ՄՅՈՒ-ին հաղորդվել են խաղի այնպիսի սկզբունքներ, որոնք ինձ չեն համապատասխանում: Այդ ընթացքում ֆուտբոլիստները սկսում են որոշ բաներ մեխանիկորեն անել, ինչը դժվար է փոխել: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի փոխենք թիմի մենթալիտետը»,-ասել է Մոուրինյոն Sky Sports-ին:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 19:00 «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Սուպերգավաթի համար կպայքարի «Լեսթերի» հետ: Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել Վիվառո Նյուզում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ