Մոուրինյո. «Դա սուտ է, այդպիսի բան չի եղել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ժխտել է տեղեկությունը այն մասին, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրավիրել է նրան գլխավորել ակումբը 2015 թվականին:

Պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ լրագրող Ռոբերտ Բիզլիի խոսքերը «Jose Mourinho. Up Close and Personal» գրքում չեն համապատասխանում իրականությանը:

Մոուրինյոն հայտնել է, որ «արքայական» ակումբի հետ չի խոսել իր հնարավոր վերադարձի մասին, քանի որ նրա պահանջներին չեն համապատասխանում մի շարք ֆուտբոլիստներ:

«Ռեալը» նույնպես ժխտել է այդ լուրերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ