Մոուրինյո.«Չեմպիոնների լիգան դատարկ է առանց «Մանչեսթեր Յունայթեդի»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ափսոսանք է հայտնել, որ իր թիմը չի մասնակցում Չեմպիոնների լիգային:

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է լինի Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ, ՉԼ-ն դատարկ է, երբ այնտեղ չկա ՄՅՈՒ-ն: Պատկերացրեք միայն՝ մի մրցաշար առանց մեզ, առանց «Ռեալի», առանց «Բարսելոնայի»:

Ես գոհ չեմ լինի միայն Պրեմիեր լիգայի առաջին քառյակում տեղ գրավելով: Չեմ ուզենա հավաքել ֆուտբոլիստներին ու ասել, որ պլանավորում ենք առաջնությունն ավարտել լավագույն քառյակում: Ոչ, ես մտածում եմ միայն ամեն խաղում հաղթանակի մասին»,-ասել է Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ