Մոուրինյո. «Չեմ ասել, որ «ՄՅՈՒ»-ը ֆենոմենալ թիմ է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության «Ութֆորդի» դեմ առաջիկա հանդիպումից առաջ վերլուծել է թիմի ելույթները վերջին խաղերում:

Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաները» 4-րդ տուրում պարտվել են «Մանչեսթեր Սիթիին», իսկ Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում զիջել են «Ֆեյենորդին»:

«Չեմ կարծում, որ մեր նախորդ խաղերը կանդրադառնան այս խաղի վրա:  Սա նոր խաղ է, որը կսկսվի 0-0 հաշվով,  այդ պատճառով կարծում են, որ նախորդ 2 խաղը կապ չունեն այս մեկի հետ:

Անկեղծ ասած, մենք վերջին խաղերում ֆենոմենալ ֆուտբոլ չենք ցուցադրել, սակայն դա պատիժ էր մեր թիմին, քանի որ մենք արժանի էինք պարտությունների:

Երբ մենք հաղթում էինք մեկնարկային խաղերում, ես չէի սավառնում երկնքում: Չեմ ասել, որ «ՄՅՈՒ»-ը ֆենոմենալ թիմ է, որը ոչնչացնելու է բոլոր մրցակիցներին»,-նշել է պորտուգալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ