Մոուրինյո. « «Չելսիի» Մատան և «Մանչեսթեր Յունայթեդի» Մատան տարբեր ֆուտբոլիստներ են»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է իր և Խուան Մատայի հարաբերությունների մասին, ով ժամանակին «Չելսիից» տեղափոխվեց «ՄՅՈՒ», երբ լոնդոնյան գրանդը գլխավորեց Մոուրինյոն:

«Նախ ես նրան չեմ վաճառել: Իմ աշխատանքի մեջ չի մտնում վաճառել կամ գնել: Իմ աշխատանքն է մարզել ֆուտբոլիստներին: 2-րդը, Խուանը ինքը խնդրեց, որպեսզի հեռանա թիմից: Երբ որ ֆուտբոլիստը այդպիսի բան է խնդրում, կարծում եմ, որ միշտ պետք է 2 անգամ մտածի այդպիսի որոշում  ընդունելուց առաջ:

3-րդն էլ դա իմ ֆուտբոլային գաղափարն է: «Չելսիի» այդ կազմով և ակումբի առաջ դրված նպատակներով ես ունեի ընդամենը մեկ գաղափար, իսկ «ՄՅՈՒ»-ի ներկայիս կազմով և նպատակներով, այն ինչ ես փորձում եմ անել, լրիվ տարբեր են: Այդ իսկ պատճառով «Չելսիի» Մատան և «Մանչեսթեր Յունայթեդի» Մատան տարբեր ֆուտբոլիստներ են»,-ասել է Մոուրինյոն:

Ժոզե Մոուրինյոն Խուան Մատայի հետ կքննարկի վերջինիս նոր պայմանագիրը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ