Մոուրինյո. «Չելսիի» հետ խաղն առանձնահատո՞ւկ է. այն մյուս հանդիպումներից ոչնչով չի տարբերվում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընդգծել է, որ Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպումն իր համար ոչնչով չի տարբերվում մնացած խաղերից:

«Դուք ասում եք, որ սա առանձնահատուկ հանդիպում է լինելու, քանի որ ես անցյալում մարզել եմ «Չելսին»: Բայց ես այստեղ առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում: Սա ևս մեկ հերթական խաղ է: Այն ինձ համար ոչնչով չի տարբերվում Պրեմիեր լիգայի մյուս թիմերի հետ հանդիպումներից:

Թիմի որոշ ֆուտբոլիստներ կլինեն հոգնած, որոշները՝ թարմ: Դա կարող է դառնալ մրցավեճի վճռորոշ գործոնը»,- ասել է Մոուրինյոն:

Մանկունյական թիմն այս մրցաշրջանում երկու անգամ արդեն հանդիպել է «Չելսիի» հետ: Պրեմիեր լիգայի առաջին խաղաշրջանում «ազնվականները» հաղթել են 4-0 հաշվով, իսկ Անգլիայի գավաթի խաղարկության 6-րդ փուլում լոնդոնցիներն առավելության են հասել նվազագույն հաշվով:

Ժոզե Մոուրինյո. «Ջոնսը և Սմոլինգը խաղադաշտ կվերադառնան մայիսին, իսկ Մատայի համար մրցաշրջանն ավարտված է»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ