Մոուրինյո. «Այսպիսին է ժամանակակից ֆուտբոլը, այն լի է էյնշտեյններով»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է, որ որոշ ֆուտբոլային փորձագետներ իրենց ուշադրությունը միայն սևեռել են թիմի վերջին 3 պարտությունների վրա:

«Մենք վատ շաբաթ ունեցանք: Որոշները փորձում են ջնջել իմ կարիերայի 16 տարիները: Նրանք ցանկանում են ջնջել «Մանչեսթեր Յունայթեդի»  անհավանական պատմությունը և կենտրոնանալ մեր 3 պարտության վրա: Բայց այդպիսին է ժամանակակից ֆուտբոլը, այն լի է Էյնշտեյններով»,-Telegraph-ն է մեջբերում պորտուգալացի մասնագետի խոսքերը:

Հիշեցնենք, որ «ՄՅՈՒ»-ը պարտվել է «Մանչեսթեր Սիթին» 1-2, «Ֆեյենորդին» 0-1 հաշվով, «Ուոտֆորդին»՝ 1-3:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ