Մոուրինյո. «Առանց Վան Գալի չէի կարողանա հերթական տիտղոսս նվաճել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Սուպերգավաթը թիմի հետ հաղթելուց հետո շնորհակալություն է հայտնել մանկունյանցիների նախկին գլխավոր մարզչին՝ Լուի վան Գալին:

«Սկզբում ուզում եմ շնորհակալություն հայտնել Լուի վան Գալին, քանի որ եթե նա չլիներ, ես հերթական տիտղոսս նվաճելու հնարավորություն չէի ստանա»,- Sky Sports-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

«Վերջապես: Հիանալի է, որ այդպիսի ֆուտբոլիստն արդեն միացել է մեզ: Նա միանում է հաղթողների թիմին: Մեր վերջին երկու հանդիպումները հաղթանակներ են Անգլիայի գավաթում ու Սուպերգավաթում: Նա շատ պետք է աշխատի, որ թիմում տեղ գտնի»,- ասել է Մոուրինյոն Պոլ Պոգբայի մասին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ